Նոստրադամուսի մարգարեությունների ժամանակային սահմանը

Միշել դը Նոստրադամուսի (1503-1566 թթ.) մարգարեությունները գրվել են 16 րդ դարում : Հեղինակի «Մարգարեությունների գրքի «քառյակների ավելի քան երկու երրորդը, նրա տեսիլքների առանցքային առարկան` պատկերում է 20 րդ դարը : Հեղինակը այն ժամանակ մատնանշում էր , որ իր գրքի խորհուրդները հասկացվելու եվ  բացահայտվելու են  այդ նույն 20 րդ դարում : Ահա մի հատված իր Սեզար որդուն ուղղված նամակից`

noterdam 20 vek

Նոստրադամուսի մարգարեությունների ժամանակային սահմանը , ուսումնասիրողներից  ոմանք հայտնաբերել են աստղաբաշխական հաշվարկների  , ոմանք մաթեմատիկական բանալիների  , իսկ մյուսներն էլ կաբալայի օգնությամբ : Իրականում Նոստրադամուսի մարգարեությունը գալիս հասնում է աստվածաշնչյան ժամանակագրության ` յոթերորդ հազարամյակի վերջը , այն է Ձկների դարաշրջանի վերջը , կամ քրիստոնեական դարաշրջանի մոտովորապես 2000 թվականը : Նոստրադամուսը թաքցրել է այդ տվյալը մի խորամանկ հաշվարկի հետևում , որը կարելի է վերականգնել միմիայն ելակետ ունենալով աստվածաշնչյան ժամանակագրությունը , որի մասին նա խոսում է Ֆրանսիայի թագավոր Հենրի Երկրորդին գրած նամակում , ուր մասնավորապես ասվում է .

» Առաջին մարդը`Ադամը եղավ Նոյից առաջ »               1242    տարի

» Նոյից հետո գալիս է Աբրահամը »                                  1080    տարի

» Հետո գալիս է Մովսեսը »                                                  515      տարի

» Դավթի և Մովսեսի ժամանակների միջև »                     570      տարի

» Դավթի և Մեր Փրկիչ Հ. Ք.-ի ժամանակների միջև »     1350    տարի

Ամբողջ ժամանակահատվածը Ադամից մինչև Հ . Ք .`   4757   տարի :

Այսպես , իր որդի Սեզարին ուղղված նամակում Նոստրադամուսը գրում է .

nastradamus 1555

1555 թ.-ից մինչև 3797 թ. եղած ժամանակահատվածը 2242 տարի է : Եթե ժամանակային այդ հատվածը ավելացնենք վերևում վկայակոչված աստվածաշնչյան ժամանակագրության տվյալներին , ապա կստանանք `4757 + 2242 = 6999 թիվը , կամ քրիստոնեական ժամանակագրության 1999 թվականը ` Նոստրադամուսի կողմից պարզորոշությամբ տրված մի տարեթիվ ` որպես Նեռի պատերազմների մեկնակետ .

senturi 9

Նոստրադամուսը պարզորոշ արտահայտությամբ շատ քիչ տարեթվեր է նշել : Նրա  տեսիլքից բխեցվող գրավոր տարեթվերի հիշատակությունը հանգեցնում է այն եզրակացությանը , որ այդ տարեթվերը մեծ կարեվորություն ունեն , ի դեմս 1999 թվականի որը համարվում է Ձկների դարաշրջանի ավարտը և հայտնութենական երկունքի ցավերով բռնված Ջրհոսի դարաշրջանի սկիզբը , որը մարդկությանը  կստիպի վերջնականապես դադարեցնել կործանարար ու ահաբեկիչ պատերազմական գործունեությունը :

--

ԵԹԵ ՆՅՈՒԹԸ ՕԳՏԱԿԱՐ ԷՐ ՁԵՐ ՀԱՄԱՐ, ԱՊԱ ՏԵՂԵԿՑՐԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ, ՍԵՂՄԵԼՈՎ ՆԵՐՔևԻ ՍՏԵՂՆԵՐԻՑ ՈՐևԷ ՄԵԿԻՆ !!!

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

Եթե ուզում եք ստանալ նոր հոդվածներ անմիջապես Ձեր փոստին, խնդրում ենք մուտքագրել Ձեր էլ փոստի հասցեն ներքևի պատուհանում և սեղմել` ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ