Նոստրադամուսը Երրորդ համաշխարհային պատերազմի եվ Հայաստանի մասին

Հանգամանորեն ներկայացնելով 20-րդ դարի առաջին երկու աշխարհամարտերի ցնցող պատկերները , անրադառնալով պատերազմական գործողությունների ընթացքին ու նրանց վախճանին`Նոստրադամուսը անցնում է Երրորդ համաշխարհային պատերազմի մանրամասնված նկարագրությանը : Նա մարգարեանում է , որ Երրորդ համաշխարհայինը «արևելյան ծագում»  է ունենալու

CENTURI 1

և այն տևելու է «3 տարի և 7 ամիս» :

CENTURI 4.95

(Տես` այստեղ) Սուրբ Գրքի` Աստուածաշնչի նշաններն այն տարածքի վերաբերյալ, որը հանդիսանում է համաշխարհային այդ աղետից փրկվելու միակ «Նոյան Տապանը»:
(Տես` այստեղ) Մահմեդականների Սուրբ Գրքում` Ղուրանում առկա նշաններն, որոնք պարունակում է իր մեջ «Նոյան Տապանը»: Համաշխարհային արհավիրքից որպես փրկության տապան հանդիսացող, միակ տարածքի վերաբերյալ:

Պատերազմի մեջ կներքաշվեն երկու հիմնական ռազմական խմբակցություններ . Մի կողմից `Ռուսաստանը ( Սլավոնական աշխարհը )  և Ասիայի մուսուլմանական երկրները , մյուս կողմից ` Հայաստանը , քրիստոնեական Եվրոպան  եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները (վերջինիս համար Նոստրադամուսը գործածել է «Ամերիկ» անվանաձևը , թեև նա ապրել է Ամերիգո Վեսպուչիից շատ  առաջ  ) : Ռուս-մուսուլմանական դաշնակցության կողմից Արևմուտքի և նրա դաշնակիցների վրա նետված հրթիռները կազդարարեն երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը : Պատերազմական գործողությունների սկզբնական փուլում հիմնական ընդհարումները տեղի են  ունենում 45-րդ և 48-րդ զուգահեռականների միջև , ուր Նոստրադամուսը և նրա երկը մեկնաբանողները , որպես պատերազմական գործողությունների կարևոր կենտրոններ  կոնկրետ անուններով հիշատակում են երեք քաղաքներ, դրանք են  ( Բորդոն , Ժնևը և Բաքուն )  :

centuri 6..97

(Ժնև Ֆրանսերեն նշանակում է    «նոր երկիր , հող» , այն գտնվում է 46- րդ հորիզոնականի վրա , որը Ըստ Նոստրադամուսի խոշորագույն հետազոտող Ժան Շառլ դը Ֆոնտբրյունի և այլոց համապատասխանում է այժմվա Բաքվի տարածաշրջանին ) :                    Պատերազմի սկզբնական շրջանում ռուս-մուսուլմանական միացյալ ուժերը իրար ետևից զավթում են նախ Գերմանիան , Ավստրիան , Անգլիան :  ( ընդ որում վերջինս  ծովի տակից հարվածներ հասցնելով.) , ապա` հեղափոխական Իտալիան : Ի դեպ , որպես  սլավոնա-մուսուլմանական  միացյալ զինուժի գլխավոր հրամանատար Նոստրադամուսը հիշատակում է ծագումով հայաստանցի մի զորահրամանատարի (grand duc d’Armenie),

senturi5.94

որը բանակի գլուխ անցած մեկը մյուսի հետևից զավթում է արևմտաեվրոպական երկրները: Այնուհետև ռուս մուսուլմանական բանակները Սև ծովով ու ցամաքով պատերազմ են սանձազերծում  Դալմատիայի (Հարավսլավիա) դեմ  (IX, 60.  IX, 30) : Արդյունքում` Հարավսլավական (ամենամեծ օդային տորմիղը , դուրս գալով Զարայի նավահագստից  , կողոպտում ու ավարառության է ենթարկում Թուրքիայի երկու երրորդը ) (VII, 83) : Մյուս կողմից պատերազմ է ծագում  Հունաստանի և Թուրքիայի միջև  (IV, 38) , Ֆրանսիան ռմբակոծում է Ստամբուլը (VI, 85) : Արևմտյան խմբակցության  բանակների պատասխան Հաջողություններից կատաղած ` ռուս-մուսուլմամական  ուժերը հարձակման են անցնում Ֆրանսիայի միջերկրածովյան տարածքներում (III, 82) : և ի վերջո , Արևմուտքը ծանր պարտություն է կրում Միջերկրական ծովում (VIII, 21)  և Պիրենեյան լեռներում (IV, 94):

(Ֆրանսիայի արքաներից վերջինն ու հզորագույնը ) , ըստ Նոստրադամուսի Հենրի 5 կամ Մեծ Լորան ( կամ Ֆեբուս ) մականվանյալ , Ալպյան լեռներում եղող ընդդիմությունը հաղթահարելով շարժվում է դեպի նվաճված Իտալիա , բայց զինուժի սակավության պատճառով այնտեղ մուտք գործել չի կարողանում`Հայաստանի տարածքում գտնվող մեծաթիվ  ուժերի պատճառով :

centuri 5.50

Արևմտաեվրոպական բանակների մի ստվար քանակություն հայկական զորամիավորումների հետ միասին պատերազմ է մղում Հայաստանի սահմանների պաշտպանության նպատակով .
«Բանակը կկուտակվի Իրանա-հայկական սահմանին , Արաքսի ափին»: Ճակատամարտի ընթացքում մեծ Սուլեյմանի զորքը ջախջախիչ պարտություն է կրում (Թուրքական բանակի մասին է խոսքը) :

senturi3.31

Ընդ որում ըստ Նոստրադամուսի , պատերազմը մղվելու է նաև պատմական Հայաստանի տարածքներում`Սև ծովի ափերին (Տրապիզոն , Ռիզե ) , Ի դեպ , Նոստրադամուսի բոլոր մեկնիչները ,այդ թվում `նաև նրա երկերի լավագույն գիտակ Ժան-Շառլ դը Ֆոնտբրյունը , միաբերան  մեկնում են , որ տվյալ դեպքում խոսքը մի պետության մասին է `Փոքր Ասիայի հյուսիսային  մասում , Սև ծովի ափերին , որը համապատասխանում է պատմական Հայաստանի տարածքին :  (Jean Charles de Fontbrune. Nostradamus Historien et prophete,Monaco-Paris,1981,p.500):

--

ԵԹԵ ՆՅՈՒԹԸ ՕԳՏԱԿԱՐ ԷՐ ՁԵՐ ՀԱՄԱՐ, ԱՊԱ ՏԵՂԵԿՑՐԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ, ՍԵՂՄԵԼՈՎ ՆԵՐՔևԻ ՍՏԵՂՆԵՐԻՑ ՈՐևԷ ՄԵԿԻՆ !!!

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև !!!

Եթե ուզում եք ստանալ նոր հոդվածներ անմիջապես Ձեր փոստին, խնդրում ենք մուտքագրել Ձեր էլ փոստի հասցեն ներքևի պատուհանում և սեղմել` ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ