Փրկության տապանը Հայաստանն է

cnnd gl 8 1 4
Ուշադրություն դարձրեք, Աստուածաշնչում գրված է «Արարատյան լեռներ», և ոչ թե՝ Արարատ լեռ կամ Արարատ սար :(Խոսքը Հայերեն Աստուածաշնչի բազմաթիվ բնագիր տարբերակների մասին է , տվյալ դեպքում 1860 թ.-ին լույս տեսած Հայր Արսեն Բագրատունու պատրաստած Աստուածաշունչը «ըստ միաբան վաղեմի գրչագրաց մերոց եւ յոյն բնագրաց» , որը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրադարանում ) :
«Արարատյան լեռներ»  ասելով այն ժամանակվա ժողովուրդները հասկանում էին ողջ Հայկական լեռնաշխարհը և ոչ երբեք`Արարատ լեռը , կամ ինչպես մենք ենք անվանում Սիսն ու Մասիսը: Ըստ այդ ժողովուրդների հոգևոր ընկալումների Հայկական լեռնաշխարհը աստվածների ու անմահների երկիր էր։ Այդ իսկ պատճառով ջրհեղեղի ջրերը չեն ծածկել Հայկական լեռնաշխարհում գտնվող Արատտա երկիրը ու չեն ոչնչացրել այդ տարածքի բնակչությանը` չէ որ նրանք բարեպաշտ ու օրինասեր էին։ Աքքադա-շումերական «Էնմերքարը և Արատտայի տիրակալը» վիպերգում Արատտայի ժողովրդին տրվում է հետևյալ բնորոշումը (Մովսիսյան Ա., Սրբազան լեռնաշխարհը. Երևան, 2004 էջ 40-44,)
«Նրանք, որ կանգնեցին ջրհեղեղի մեջ,
այն ժամանակ, երբ ջրհեղեղը սրբեց ամեն բան…»։
Բացի դրանից, գոյություն ունեն  մի քանի այլ շատ լուրջ փաստարկներ  ևս:
I. առաջին
Սուրբ Գրքում հիշատակվում է «Արարատյան թագավորություն»
բառակապակցությունը (Երեմիա, գլ. 51.28) :
II.երկրորդ
Մինչև XII-XIII-րդ դարերը մեզ հայտնի ոչ մի ձեռագրում  «Արարատ»  բառը որպես սարի անվանում վկայված չի եղել: Այս միտքը հաստատվում  է նրանով, որ մեկ այլ տեղ, հին Շումերական արձանագրություններում ևս հիշատակվում Է «Արարատյան թագավորություն» բառակապակցությունը, որտեղից պարզ է դառնում, որ խոսքը տարածքի` Հայկական լեռնաշխարհի մասին է, այլ ոչ թե առանձին սարի :

ararat googl

Եթե խոսքը տարածքի մասին է, ուրեմն  համաշխարհային ջրհեղեղից կամ աղետից փրկվելու համար Սուրբ գիրքը որպես փրկության տապան  «այսինքն մի ապահով տեղ»  մատնանշում  է  այդ տարածքը: Ուրեմն Նոյի տապանը բնութագրող հատկանիշների տակ Ամենակարող Տերը մեզ կտակել է, ինչ որ տարածք բնութագրող հատկանիշներ:
Վերծանենք հատկանիշները, գտնենք այդ տարածքը և շտապեք այնտեղ` պատսպարվելու համար մեծ արհավիրքից :

armenia

Նկարում Հայաստանի Հանրապետության քարտեզն է, մայրաքաղաքը` Երևան : Երկրի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ:
տես ` Հայաստան

Իսկ այժմ փնտերենք նշան. Նոյան տապանը(փրկության տապանը)  բնութագրող

հատկանիշների և Հայաստանի Հանրապետությունը բնութագրող հատկանիշների միջև:

Ծննդոց գլ.6 ում գտնում ենք Նոյան տապանը բնութագրող հետևյալ հատկանիշները:

cnnd gl 6 14

Նշան    առաջին.

Նոյան  տապանի մակերեսը մենք հաշվել ենք
133.5 մետր երկարություն * 22.25 մետր լայնություն=2970.3 մետր քառակուսի
(տես` այստեղ      >>>>>>>>>)

Իսկ Հայաստանի Հանրապետության մակերեսը հավասար է 29743 կմ/ք :

Եթե համեմատենք Նոյան տապանի մեզ հայտնի մակերեսի` 2970.3 և Հայաստանի Հանրապետության մեզ հայտնի 29743 մակերեսի թվերը կտեսնենք որ այդ թվերը նման են միմյանց և ունենք առաջին երեք թվերի համնկնում :

Եթե տապանի մակերեսը 10 000 անգամ մեծացնենք կստանանք  29703 քառակուսի կմ : Որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության այժմվա մակերեսին : Այսինքն  Նոյան տապանի մակերեսը ուղիղ 10 000 անգամ փոքր է այժմվա Հայաստանի Հանրապետության մակերեսից : Դրանում է կայանում առաջին նշանի էությունը :

տես  `  Հայաստանի Հանրապետության մակերեսը .

Նշան երկրորդ.

Տապանի բարձրությունը` երեսուն կանգուն : Մետրերով արտահայտենք կլինի`

(մեկ կանգուն հավասար է 0.445 մետր)

տես  ` ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐ

30*0.445=13.35 մետր

Տապանի ծածկը` մի կանգուն   «նույնպես արտահայտենք մետրերով կլինի»

1*0.445=0.445 մետր

13.35-0.445=12.9 մետր բարձրությունը` առանց ծածկի

Այս  թվերը`13.35-ը և 12.9-ը 100 անգամ մեծացնենք կստանանք`1335 մետր եվ 1290 մետր:

Այս թվերը համապատասխանում են

Մայրաքաղաք Երևանի  ծովի մակարդակից ունեցած բարձրության սահմանները:

Տես  այստեղ ` Երևան

Նշան երրորդ.

Տապանը ունի ներքնատուն, միջնատուն եվ վերնատուն:

Հայաստանն ունի  հողերի աշխարհագրական տեղաբաշխման  եզակի ուղղաձիգ գոտիականություն`

նախալեռնային գոտու հողեր

միջլեռնային գոտու  հողեր

բարձր լեռնային գոտու հողեր

Նշան չորրորդ.

cnnd 2021

Հայաստանի Հանրապետության տարածքը հնուց ի վեր հայտնի է գինեգործության բնագավառում ունեցած իր առաջատար դիրքերով , նշենք որ 2008 թվականի սեպտեմբերին Արենի գյուղի մոտ գտնվող «Արենի 1» քարանձավում հայտնաբերվել է  աշխարհում ամենահին գինու  հնձանը , իսկ մայրաքաղաք Երեվանում է գտնվում համաշխարհային ճանաչում ունեցող «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ»-ը և մի շարք այլ գինեգործական կազմակերպություններ :

Այսպիսով մենք գտանք առնվազն չորս նշան` Ծննդոց գլ 6  -ի 14, 15 և 16-րդ տողերում այն մասին, որ Սուրբ գրքում հենց Հայաստանի Հանրապետության 29 743 քառակուսի  կմ տարածքն է բնութագրվում որպես փրկության տապանհամաշխարհային աղետից փրկվելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ`  ԻՆՉ ԱՂԵՏ Է  ԻՐԱԿԱՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ:

 

--

ԵԹԵ ՆՅՈՒԹԸ ՕԳՏԱԿԱՐ ԷՐ ՁԵՐ ՀԱՄԱՐ, ԱՊԱ ՏԵՂԵԿՑՐԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ, ՍԵՂՄԵԼՈՎ ՆԵՐՔևԻ ՍՏԵՂՆԵՐԻՑ ՈՐևԷ ՄԵԿԻՆ !!!

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

Եթե ուզում եք ստանալ նոր հոդվածներ անմիջապես Ձեր փոստին, խնդրում ենք մուտքագրել Ձեր էլ փոստի հասցեն ներքևի պատուհանում և սեղմել` ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ