Կայքի Մասին

Ողջույն հարգելի ընթերցող և, պարզապես, հայ մարդ:
Ձեր առջև իր դռներն է բացում  «Վերջին ժամանակների Առաքյալ» ինտերնետ-կայքը, որտեղ Դուք կարող եք գտնել մեկնաբանություններ, որոնք վերաբերվում են վերջին ժամանակներին : Մկնաբանվում են`
Քրիստոնյաներիս սուրբ գրքի` Աստուածաշնչի, հին ու նոր կտակարանների մարգարեների վերջին ժամանակներին վերաբերվող մարգարեությունները :

Մահմեդականների սուրբ գրքի` Ղուրանի  այաթները,
hayaeren koran

Պրն. Միշել Դը Նոստրադամուսի` կատրենները,
nastradamus
Ոովհետև ինչպես Պօղոս առաքյալն է ասել `
16Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար, 17որպէսզի կատարեալ լինի Աստծու մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար։(Բ.ՏԻՄՈԹԵՈՍ)
Առաջնորդվելով այս տրամաբանությամբ ես կփորձեմ իմ մեկնաբանություններում, այս գրքերից մեջբերել այն ամեն օգտակարը, ինչը չի վնասում , չի մոլորեցնում և  օգտակար կլինի ուսուցման, հանդիմանության, ուղղելու և արդարության մեջ խրատ լինելու համար, որպեսզի ներկայիս ինֆորմացիոն պատերազմի ժամանակաշրջանում կատարյալ լինենք`  բարի գործեր կատարելու մեջ։
Սակայն եթե մեկը հանդգնաբար տարվի` օտար խերհուրդներով նշանագրեր գծելով, մարգարեանալով ապագայի մասին, կամ երազահմա(երազով հմայող) լինելով, ցնորվելով սուտ երազահամության մոլորությամբ, անքրիստոնեաբար ընթանալով  անանցանելի պողոտայով և մեր միջի բնական կրքերը ճշմարիտ հռչակելով, ինչպես որ հարբեցողներին է թվում , թե երկրն իրենց շուրջն է պտտվում` (ինչն օգտակար չէ, վնասում և մոլորեցնում է), այդպիսինն քրիստոնեությունից հեռու մեկն է:

Մինչ մեկնաբանություններին անցնելը` նախ մի առաջաբան անենք, թե թույլատրելի է արդյոք կատարյալ մարդկանց մարգարեությունների մասին մեկնաբանություններ անելը: Ոչ թե մեր կողմից, մեր կարծիքով վիճաբանելով կճարտարախոսենք, այլ տրված օրինակներով պարզ կերպով կապացուցենք մեր հետագա արարքների օրինականությունը: Որովհետև բարերար Աստվածն արժանի է համարել տալ նրանց առաքինի վարքի բարձրագույն հատուցումը ոչ միայն  անսպառ հավիտենականության մեջ, այլև հենց այստեղ ` այս աշխարհում, մեր ժամանակներում: Եվ որ այս կայքի մեկնաբանություններում ամեն անգամ հիշեցնելով նրանց մասին` երկնաբարձր ձևով պայծառացնի նրանց, որպեսզի նրանք ընդհանրապես և՛ հոգևոր և՛ մարմնավոր փայլով փայլեն: Որովհետև երեք ժամանակները` անցյալը, ներկան և ապագան ընդգրկված են ժամանակի մեջ, որի ընթացքը կարգավորում է ամենազոր և ամենակարող Բարձրյալը և առանց Նրա իմացության այս երկնքի և արևի ներքո ոչինչ գոյություն ունենալ չի կարող:

Օրինակ.
Քրիստոնյաներիս սուրբ գրքի` Աստվածաշունչ Մատյանի հետևյալը հատվածը`

avetaran yst markosi 3

Եվ Մահմեդականների սուրբ գրքի` Ղուրանի, հետևյալ այաթը

al-eraf 54

Եվ Պրն. Միշել Դը Նոստրադամուսի հետևյալ կատրենը`

Պարզ օրինակներ են , որոնք բոլորն էլ միաբերան հաստատւմ են վերջին ժամանկներում կատարվելիք մեկնաբանության մասին: Իսկ ով կարող է իրեն թույլ տալ մեկնաբանելու այս ամենը եթե ոչ նա, ում բացահայտ առավելությունները նշված են , Աստվածաշնչում (Տես` այստեղ), Ղուրանում (Տես` այստեղ) և Նոստրադամուսի մարգարեություններում (Տես` այստեղ): Հենց դրանում էլ կայանում է իմ առաքելությունը, և քանի որ ըստ վերը նշված մարգարեությունների, մենք ապրում ենք վերջին ժամանակներում, այդ տրամաբանությունից էլ առաջացել է կայքի անվանումը`«Վերջին ժամանակների Առաքյալ» :

Ես ոչ թե ցանկանում եմ ինձ մարգարեի կոչում ու գործունեություն վերագրել, այլ ուզում եմ ասել , որ գործում եմ ի հայտ եկած ոգեշնչումով, իսկ այդ իրադարձությունների վերջնական իմացությանը չի կարելի հասնել առանց Աստվածային ոգեշնչման, նկատի ունեմ, որ ողջ ներշնչման հիմնական աղբյուրը Արարիչ Աստծո հույզն է :

Ո՞րն է կայքի նպատակը

Ո՛չ: Կայքի նպատակն այն չէ, որ քարոզենք հոգու փրկության մասին:
Ո՛չ: Կայքի նպատակն այն չէ, որ քարոզենք բարություն, հեզություն, որ արժանանանք Երկնային արքայությանը:
Ո՛չ: Կայքի նպատակն այն չէ, որ դառնանք հովիվ ու առաջնորդենք հոտին:
Ո՛չ: Կայքի նպատակն այն չէ, որ քարոզենք ինքներս մեր բարոյականությունը և հավաքագրենք մարդկանց այդ տեսական բարոյականության շուրջ:
Եվ, ի վերջո, կայքի նպատակը նոր աղանդավորական շարժում սկսելը չէ:

Սա, բացահայտ հորդորում է աշխարհի բնակիչներին:
Սա, բացի հիշեցումից` ուրիշ ոչինչ չէ աշխարհի բնակիչներին:
Սա, բացահայտ նախազգուշացնում է աշխարհի բնակիչներին:
Սա մի հիշեցում է և զգուշացում, այն մարդկանց համար, ովքեր հավատում են Աստծուն և ահեղ դատաստանի օրվան, և ով ցանկանա` օգտվելով  նրանից , կընտրի դեպի իր Արարիչ տանող ճշմարիտ ճանապարհը:

matteos24

Կայքի աշխատանքը բաց քննարկումների տարբերակով է մշակված, քանի որ մեզնից յուրաքանչյուրն ասելիք ունի: Մենք բաց ենք բոլորի համար, քանզի յուրաքանչյուր ոք անհատ է:

Քննարկումներին մասնակցեք նաև սոց ցանցերում`
twitter apostol    odno  vkontakte_group  facebook-icon  Gmail-teaser
Եվ, որպես հեղինակ, առաջինը կներկայանամ հենց ես: (Տես` այստեղ):

--

ԵԹԵ ՆՅՈՒԹԸ ՕԳՏԱԿԱՐ ԷՐ ՁԵՐ ՀԱՄԱՐ, ԱՊԱ ՏԵՂԵԿՑՐԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ, ՍԵՂՄԵԼՈՎ ՆԵՐՔևԻ ՍՏԵՂՆԵՐԻՑ ՈՐևԷ ՄԵԿԻՆ !!!

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

Եթե ուզում եք ստանալ նոր հոդվածներ անմիջապես Ձեր փոստին, խնդրում ենք մուտքագրել Ձեր էլ փոստի հասցեն ներքևի պատուհանում և սեղմել` ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ