Մահմեդականների սուրբ գիրքը` Ղուրանը, հաստատում է Հայաստանին` որպես փրկության տապան

sura al-omran 2.3

Թորաթը Հրեաների սուրբ գիրքն է` Հնգամատյան,  (Եբրայերեն անվանումը` Tora օրենք)
Բացի դրանից , Հին Կտակարանը համարվում է նաև հրեաների Սուրբ Գիրքը:

sura bagreh

Վերը նշված հատվածում` սուրահ «Ալ-Բաղրեհ» -ի 41-ում , Իսլամի մարգարեն հորդորում է չթաքցնել այն նշանները , որոնք գոյություն ունեն Աստուածաշունչ Մատեանում  և Սուրբ Ղուրանում և որոնք համնկնում են միմյանց :
Ես կարդալով Սուրբ Ղուրանը , այդպիսի շատ նշանների հանդիպեցի և ցանկացա ձեր ուշադրությունը սևեռել դրանցից մեկի վրա, իսկ մյուսներին կանրադառնամ ժամանակի ընթացքում:
Այժմ կանրադառնամ հետևյալ սուրահին, որում խոսվում է Հին Կտակարանից մեզ վաղուց արդեն հայտնի Նոյան Տապանի մասին: Իմ  կարդացած «Ղուրանի» հայերեն թարգմանության մեջ (Էդուարդ Հախվերդյանի Պարսկերենից արված թարգմանությունում) տապանը ներկայացված է խորանարդի տեսքով , իսկ ռուսերեն և անգլերեն թարգմանություններում ես այդպես էլ չհանդիպեցի խորանարդի տապանի :Սուրբ Ղուրանի ոչ մի թարգմանված օրինակ չի կարող հավուր պատշաճի ներկայացնել նյութի բուն էությունը , քանզի այս գրքում գոյություն ունեցող վեհ մտքերի փոխադրումը `գրական ու պերճախոսական ոճերի պահպանմամբ, անշուշտ անհնար է :Դրա համար էլ  տապանի տեսքի հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն կանեմ, որը կլրացնի իմ հայտնաբերած նշանների շարքը,  իսկ ովքեր համամիտ չեն տվյալ թարգմանությանը  , կարող են պարզապես բաց թողնել  առաջին նշանը:

sura al qamar

Նշան առաջին.
Ի՞նչ նշան է պարունակում իր մեջ խորանարդի տապանը :

խորանարդ  121212

Մենք կդիտարկենք խորանարդի նիստերի հետ կապված հետևյալ հատկությունները:
Խորանարդի բոլոր նիստերի մակերեսները միմյանց  և նման են, և հավասար են :
kubik

Անցնենք մեր թեմային … Նոյան տապանի մակերեսը մենք արդեն հաշվել ենք
(տես`Նոյան տապանի չափսերը)
Մակերեսը հավասար կլինի երկարությունը բազմապատկած լայնությունով 133.5 մետր երկարությունը*22.25 մետր լայնություն=2970.37 մետր քառակուսի , իսկ Հայաստանի Հանրապետության մակերեսը հավասար է 29743 կմ քառակուսի» : Եթե համեմատենք Նոյան տապանի մեզ հայտնի մակերեսը` 2970.37 մետր քառակուսին և Հայաստանի Հանրապետության մեզ հայտնի մակերեսը ` 29743 ք/կմ , կտեսնենք որ առաջին երեք թվերի միջև կա նմանություն:
Այսինքն Սուրբ Ղուրանում, խորանարդի տապանը` նշան է  «նման»  մակերեսների,  տվյալ դեպքում մակերեսների «նման» թվերի որոնք են` այժմվա Հայաստանի Հանրապետության մակերեսի առաջին երեք թվերը և Նոյան Տապանի մակերեսի առաջին երեք տվերը, եթե ուշադրություն դարձնենք դրանք բաղկացած են նույն թվերից ` 2, 3 և 7 թվերից :

Երկրորդ տարբերակ
Եթե ընդունենք, որ տապանը,  Ղուրանում խորանարդի տեսքով չի, որին առնչվել եմ բազմաթիվ օտարալեզու թարգմանություններում, ապա միանգամից կարող ենք ասել , որ Աստուածաշնչում մենք ունենք նշաններ որոնք կապ են հաստատում Նոյան տապանի և Հայաստանի Հանրապետության միջև տես այստեղ` (Փրկության տապանը Հայաստանն է)  հետևաբար, եթե Սուրբ Ղուրանի նշանները համահունչ են Մեր գրքի` Աստուածաշունչ Մատեանի նշաններին ուրեմն Ղուրանը հաստատում է, որ փրկության տապանը Հայաստանն է :

Նշան երրորդ
սուրահ Հուդ

Կամ կարող ենք ասել , որ տապանը գտնվում է լեռների միջև, թե որ լեռների մասին է խոսքը կդիտարկենք լեռնացած ալիքների նշանին համահունչ նշանը , Սուրբ գրքի հետևյալ տողերում`

ծննդոց գլ8.4

ՈՒշադրություն ենք դարձնում այն հանգամանքի վրա որ խոսքը ոչ թե Արարատ լեռան մասին է , այլ Արարատյան լեռների, ինչպես որ նշված է Սուրբ Գրքի բնագիր օրինակներում:Արարատյան լեռներ ասելով հին ժամանակների ժողովուրդները հասկանում էին ողջ Հայկական լեռնաշխարհը և ոչ երբեք`Արարատ լեռը , կամ Արարատ սարը ինչպես հիմա ենք անվանում :

Ահա լեռնացած հրաբխային ալիքների երկու նկար, Արարատյան լեռնազանգվածի կամ Հայկական լեռնաշխարհի`29743 կմ քառակուսի տարացքից :

արարատյան լեռներGeghama_Mountains

sura junes

--

ԵԹԵ ՆՅՈՒԹԸ ՕԳՏԱԿԱՐ ԷՐ ՁԵՐ ՀԱՄԱՐ, ԱՊԱ ՏԵՂԵԿՑՐԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ, ՍԵՂՄԵԼՈՎ ՆԵՐՔևԻ ՍՏԵՂՆԵՐԻՑ ՈՐևԷ ՄԵԿԻՆ !!!

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱև.

Եթե ուզում եք ստանալ նոր հոդվածներ անմիջապես Ձեր փոստին, խնդրում ենք մուտքագրել Ձեր էլ փոստի հասցեն ներքևի պատուհանում և սեղմել` ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼ

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ